English Հայերեն

ՖԼԵՔՍ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ



ԱՊԱԳԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ (FLEX) ԾՐԱԳԻՐ
 
Եկեք նոր հարաբերություններ հաստատենք Ռուսաստանի և Նորանկախ Երկրների հետ: Հարաբերություններ, որ հիմնված են երկու ազգերի, հանուն յուրաքանչյուր երկրի և աշխարհի երկարաժամկետ առողջության` բարդ ընտրություն կատարելու փոխադարձ պարտականությամբ ընդհանուր համաձայնության վրա: Հարաբերություններ, որ հիմնված են երկու ազգերի այն գիտակցության վրա, որ միմյանց հասցրել են միջուկային ոչնչացման եզրին: Մենք հիմա ունենք հատուկ պարտականություն` գտնել միմյանց և մեր մեջ ունակություն վերահաստատելու մեր կարողությունները որպես երկու ազգեր, երկու ժողովուրդներ, մեկ աշխարհ:

Բիլ Բրեդլի

Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ) սենատոր Բիլ Բրեդլին Ջիմ Լիչի հետ համատեղ հովանավորել է 1992 թվականի Ազատության Աջակցության պատմական Ակտն օժանդակող օրենսդրությունը, որը հնարավոր է դարձնում միջնակարգ դպրոցների փոխանակման ծրագիրը նախկին Խորհրդային Միության երկրների և Միացյալ Նահանգների միջև: Այժմ այն հայտնի է որպես FLEX ծրագիԱպագա Առաջնորդների Փոխանակման (FLEX) ծրագիրը ֆեդերալ կառավարման ծրագիր է, որը հնարավորություն է տալիս Եվրասիայի բարձր դասարանների աշակերտներին մեկ ուսումնական տարի անցկացնել ԱՄՆ-ում, ապրել ընտանիքներում և հաճախել ամերիկյան դպրոց: Կրթաթոշակը տրվում է արժանիքների վրա հիմնված բաց մրցույթի միջոցով, որը բոլորովին անվճար է Հայաստանի, Ուկրաինայի, Բելարուսի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքիայի և Ադրբեջանի  միջնակարգ դպրոցների դիմորդների համար:  Հավաքագրումը, ընտրությունը, տեղավորումը իրականացվում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների (ACIE) դրամաշնորհի միջոցով (նախկինում` ACTR/ACCELS): Ամերիկյան խորհուրդների տեղավորման հարցերով զբաղվող կազմակերպությունը աշխատում է ԱՄՆ-ի մի շարք համայնքների տեղական կոորդինատորների հետ, որոնց միջոցով աշակերտների համար գտնում է համապատասխան ընտանիքներ և դպրոցներ: Տեղական կոորդինատորները նախապատրաստական հանդիպում-աշխատանքներ են տանում հյուրընկալող ընտանիքների հետ, իսկ աշակերտների հետ` ժամանումից անմիջապես հետո և ապահովում են ամենամսյա զեկույցներ յուրաքանչյուր աշակերտի վարքագծի և հարմարվողականության մասին:

Մանրամասն տեղեկությունների համար կարդացեք.

- Ինչ է Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը և ով է վճարում ծրագրի համար

- Ով է կազմակերպում ծրագիրը

- Ծրագրի հիմնական նպատակները

- Ինչ է տալիս կրթաթոշակը, ինչ հատկացված ՉԷ

- Ինչ է տեղի ունենում արդյունքները հայտարարելուց հետո

- Հյուրընկալող ընտանիքներ և աշակերտների տեղավորում

- Երբ և ինչպես կարելի է դիմել

- Ինչ ակնկալել փոխանակման փորձից և որոնք են հնարավոր բացասական կողմերը


Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը հիմնադրվել է 1992 թվականին` սկիզբ դնելով նորանկախ երկրների միջնակարգ դպրոցների ամենակարևոր ծրագրին: Կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից և իրականացվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կրթական և մշակութային գործերի (ԿՄԳ) բաժնի կողմից: ԿՄԳ-ն միջազգային կրթական և վերապատրաստող ծրագրերի միջոցով զարգացնում է փոխըմբռնումն ԱՄՆ-ի և արտերկրի անհատների և կազմակերպությունների միջև` խթանելով անձնական, մասնագիտական և հիմնարկությունների կապերի հաստատմանը, ինչպես նաև օվկիանոսից այն կողմ ապրող ժողովուրդներին ներկայացնելով ԱՄՆ պատմությունը, հասարակությունը, արվեստն ու բազմազան մշակույթը:

Տեղական մակարդակով ծրագրին աջակցում են ԱՄՆ քաղաքացիները և տեղական միջնակարգ դպրոցները, ովքեր կամավոր հիմունքներով, առանց որևէ ֆինանսական փոխհատուցման հյուրընկալում, կրթում և աջակցում են աշակերտներին:

Ծրագրի նպատակն է ավագ դպրոցների աշակերտներին հնարավորություն տալ ապրելու դեմոկրատական հասարակության մեջ, որպեսզի խթանի դեմոկրատական արժեքներն ու հաստատությունները Եվրասիայում, ինչպես նաև ԱՄՆ-ի ժողովրդի կողմից բարեկամական ձեռք մեկնել նախկին Խորհրդային Միության երկրների ժողովուրդներին: Այժմ իր տասնյոթերորդ տարում, FLEX ակադեմիական մեկամյա ծրագիրը կրթաթոշակ է հատկացրել Եվրասիայի 12 երկրների ավելի քան 19,000 միջնակարգ դպրոցների աշակերտների, ովքեր մասնակցել են և վերադարձել հայրենիք` շարունակելու իրենց բարձրագույն կրթությունը և մուտք գործելու աշխատաշուկա:

Դիմորդները քննություններ են հանձնում և ընտրվում են բաց և արժանիքների վրա հիմնված մի քանի փուլից բաղկացած մրցույթի միջոցով, որի համար անհրաժեշտ է գրասենյակներ և աշխատակազմ ունենալ Եվրասիայի կարևորագույն վայրերում: Միացյալ Նահանգներ մեկնելուց 4-6 շաբաթ առաջ մրցույթի հաղթողները մասնակցում են մինչ մեկնման կողմնորոշման հանդիպման իրենց հայրենի երկրներում:

Հուլիսին աշակերտների փոքրաթիվ մի խումբ մեկնում է Միացյալ Նահանգներ, որպեսզի մասնակցեն չորս շաբաթանոց անգլերենի կատարելագործման արագացված դասընթացների և մշակույթի կողմնորոշման ծրագրին: Այն հնարավորություն է տալիս ընդգրկելու հեռավոր շրջաններում ապրող աշակերտներին, ովքեր քաղաքներում ապրող իրենց հասակակիցների համամատ անգլերեն սովորելու հավասար հնարավորություններ չեն ունեցել: Ծրագիրը նաև ընդգրկում է  ֆիզիկական արատներով մասնակիցների: Մնացած բոլոր աշակերտները մեկնում են ԱՄՆ օգոստոսին: FLEX մասնակիցներին տեղավորում են հյուրընկալ համայնքներում հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ցանցի միջոցով, որոնք համագործակցում են Պետական դեպարտամենտի հետ հենց այդ նպատակով շնորհված դրամաշնորհների միջոցով: Աշակերտներն ապրում են կամավոր և անվճար հյուրընկալ ընտանիքներում, առանց ուսման վճարի հաճախում են դպրոցներ, ներգրավվում են տեղական և մշակութային իրադարձություններին և միջոցառումներին, որոնք հաճախ համապատասխանում են ծրագրի դեմոկրատիայի կառուցման, քաղաքացիական կրթության կամ համայնքային ծառայությանն ուղղված նպատակներին:

Միջազգային կրթյության ամերիկյան խորհուրդներ (American Councils for International Education: ACTR/ACCELS) գրասենյակն ունի 20 FLEX <<կենտրոն>> գրասենյակներ ամբողջ Եվրասիայում և այդ գրասենյակների միջոցով իրականացնում է ծրագրի բոլոր իրադարձությունները` հավաքագրումը և քննությունների անցկացումը, հաղթողների ընտրությունը, կապը հաղթողների հետ և նրանց փաստաթղթերի ձևակերպումը, մինչ մեկնման կողմնորորշման հանդիպումը, մասնակիցների ճանապարհորդությունը, տեղեկությունների կառավարումն ու տիրապետումը և տվյալների գործընթացի համակարգը: Ամերիկյան խորհուրդներ գրասենյակը ծառայում է որպես կապող օղակ աշակերտների ընտանիքների և տեղական հեղինակությունների միջև` մինչ նրանք գտնվում են ԱՄՆ-ում: Կազմակերպությունը նաև հսկում և համակարգում է ծրագրի շրջանավարտների գործունեությունը: Ծրագրի յուրաքանչյուր կենտրոն ունի ակտիվ շրջանավարտների ասոցացիա, որոնք ամեն ամիս Պետական դեպարտամենտին հաշվետվություն են ներկայացնում իրենց գործունեության մասին:

Ով է կազմակերպում ծրագիրը

Ծրագրի համար հավաքագրումը (recruitment), ընտրությունը, կողմնորոշումը (orientaion) և ճանապարհորդության կազմակերպումը կատարում է Ամերիկյան խորհուրդներ գրասենյակը: Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները (American Councils for International Education: ACTR/ACCELS) շահույթ չհետապնդող կրթական միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է խթանել գիտելիքների փոխանակումն ԱՄՆ-ի ու Արևելյան Եվրոպայի, Եվրասիայի և Հարավային Ասիայի միջև: Ամերիկյան խորհուրդների առաքելությունն է ուսումնառության միջոցով սովորեցնել անկախություն և դեմոկրատական զարգացում` կատարելագործելով կրթությունն ու հետազոտությունը, մշակելով առաջնորդությունը և հզորացնելով անհատներին ու հիմնարկություններին: Վերջին 30 տարիների ընթացքում Ամերիկյան խորհուրդները դարձել է տարածաշրջանի միջազգային առաջատար կրթական և վերապատրաստման կազմակերպություններից մեկը: Այն իրականացնում է փոխանակման և վերապատրաստման ավելի քան 30 ծրագրեր` ներառելով ԱՄՆ-ի Կառավարության կողմից հովանավորվող տարբեր ծրագրեր միջնակարգ դպրոցի աշակերտների, բուհերի ուսանողների ու շրջանավարտների, մանկավարժների և դասախոսների համար:

Բազմաթիվ մասնավոր, շահույթ չհետապնդող այլ կազմակերպություններ ԱՄՆ-ում նույնպես աջակցում են FLEX ծրագրին: Ամերիկյան կառավարությունը խնդրել է այս կազմակերպություններին համապատասխան ամերիկյան հյուրընկալ ընտանիքներ գտնել ծրագրի մասնակիցների համար և կազմակերպել մեկամյա ծրագրի տեղական գործընթացները:

Ծրագրի հիմնական նպատակները

1. FLEX-ի աշակերտները կըմբռնեն քաղացիական հասարակության կարևոր տարրերը: Սա ներառում է այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են կամավորականությունը, այն գաղափարը, որ Ամերիկայի քաղաքացիները կարող են և ինքնուրույն լուծումում են իրենց սոցիալական խնդիրները, և գիտելիքներ օրենքի ու դրանց կիրառման կարևորության մասին:

2. FLEX-ի աշակերտները պատրաստակամություն և պարտավորվածություն կցուցաբերեն ծառայելու որպես ներկայացուցիչներ իրենց երկրում փոփոխություններ կատարելու համար հայրենիք վերադառնալուց հետո:

3. FLEX-ի աշակերտները կծանոթանան և կհասկանան ամերիկյան մշակույթը:

4. FLEX-ի աշակերտները կփոխհամագործակցեն և ամուր կապեր կստեղծեն ամերիկացիների հետ:

5. FLEX-ի աշակերտները կծանոթացնեն ամերիկացիներին իրենց երկրի մշակույթին, իսկ իրենց երկրի քաղաքացիներին կսովորեցնեն ԱՄՆ-ի մշակութի մասին:

Ինչ է տալիս կրթաթոշակը և ինչ հատկացված ՉԷ

FLEX կրթաթոշակը ներառում է հետևյալը`

  • երկկողմանի` տեղական և միջազգային ճանապարհորդություն (հայրենիքից ԱՄՆ և հակառակը)
  • ամսական վճարվող գումար` օգնելու աշակերտներին հասարակական գործունեությանը մասնակցելու և անհրաժեշտ անձնական իրեր գնելու համար
  • Միացյալ Նահանգներում ընտրված հյուրընկալ ընտանիքում տեղավորում մեկ տարով
  • ուսում Միացյալ Նահանգների միջնակարգ դպրոցներում
  • ծրագրի կողմնորոշման անցկացում, ներառյալ մինչծրագրային և ետծրագրային պատրաստում
  • մասնակցություն ԱՄՆ-ում ծրագրի ընթացքում անցկացվող համայնքային միջոցառումներին
  • բժշկական ապահովագրություն` բացառությամբ նախապես գոյություն ունեցող հիվանդությունների և ատամնաբուժության:

Ինչ հատկացված ՉԷ

FLEX կրթաթոշակը ՉԻ ընդգրկում հետևյալ ծախսերը.
  • միջազգային անձնագիր ստանալու վճարը
  • անձնական ծախսերը, որոնք չեն ընդգրկվել ամսական վճարի մեջ
  • աշակերտների` սահմանվածից ավել ուղեբեռի վճարը
  • հայրենիք զանգահարելու ծախսերը կամ էլեկտրոնային փոստի վճարը:

Ինչ է տեղի ունենում արդյունքները հայտարարելուց հետո

Ծանուցումը ստանալուց հետո հաղթողները, պահեստային թեկնածուները և նրանց ծնողները կստանան կողմնորոշման նյութեր` մեկնմանը պատրաստվելու համար: Նրանք պետք է պաշտոնապես գրավոր կերպով հայտնեն FLEX ծրագրի իրենց ներկայացուցչին, որ ընդունում են կրթաթոշակը և ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը: Ծրագրին մասնակցող աշակերտները պետք է անմիջապես սկսեն ՀՀ (միջազգային) անձնագրի և Միացյալ Նահանգների վիզա ստանալու գործընթացը:

Մայիս - օգոստոս ամիսներին ծրագրին մասնակցելու համար ընտրված Միացյալ Նահանգների փոխանակման կազմակերպությունները կսկսեն հաղթող աշակերտներին համապատասխան հյուրընկալ ընտանիքներ հատկացնել Միացյալ Նահանգներում և կազմակերպել նրանց ընդունելությունը տեղական միջնակարգ դպրոցներում: Հունիսին և հուլիսին կրթաթոշակ ստացողներն իրենց երկրում կմասնակցեն մինչծրագրային կողմնորոշմանը (pre-departure orientation - PDO): Oգոստոսին աշակերտները կմեկնեն իրենց հյուրընկալ ընտանիքները և համայնքները` սկսելու փոխանակման ծրագիրը:

Ուշադրություն: FLEX ծրագրին մասնակցող աշակերտները պետք է իրենց հայրենիք վերադառնան ծրագրի վերջում` <<Ամերիկյան խորհուրդներ>> կազմակերպության կողմից նշված օրը: Ծրագրի մասնակիցներին տրված Միացյալ Նահանգների վիզան ոչ մի պայմանով չի երկարացվի կամ վերանայվի ծրագրի ավարտից հետո:

Հյուրընկալող ընտանիք և աշակերտի տեղավորում

Այն հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները), որոնց դրամաշնորհ է տրվում աշակերտներին տեղավորելու հյուրընկալող ընտանիքներում և դպրոցներում, կոչվում են տեղավորման կաղմակերպություններ (ՏԿ): Տեղավորման կազմակերպությունները կարևորագույն դեր են խաղում FLEX ծրագրի գործունեության և հաջողության մեջ, որովհետև ծրագրի հետ առնչվում են հիմնարար մակարդակից: Շահույթ չհետապնդող հանրային և մասնավոր կազմակերպությունները առաջարկ-ծրագիր են ներկայացնում, որտեղ մանրամասն նկարագրում են` ինչպես պետք է FLEX-ի աշակերտների համար գտնեն, հավաքագրեն և ընտրեն հյուրընկալող ընտանիքներ ու դպրոցներ: Այս կազմակերպությունները ոչ միայն պատասխանատու են դպրոցներ և հյուրընկալող ընտանիքներ գտնելու, ընտրելու, այդ ընտանիքների հետ կողմնորոշման հանդիպումներ անցկացնելու համար, այլ նաև` աշակերտների հետ տեղում կողմնորոշման հանդիպումներ ունենալու, ԱՄՆ-ում բնակվելու ժամանակ աշակերտներին աջակցություն ցուցաբերելու, կազմակերպելու զարգացման հանդիպումներ և հնարավորություններ, որոնք համապատասխանում են ծրագրի նպատակներին, ինչպես նաև ԱՄՆ-ում բնակվելու ընթացքում աշակերտներին հետևելու, նրանց համար վերապատրաստումներ կազմակերպելու և աշակերտների վարքագիծն ու առաջընթացը գնահատելու համար: Հետևյալ տեղավորող կազմակերպությունները 2009-2010 տարվա FLEX-ի մասնակիցներին տեղավորել են ԱՄՆ-ի տարբեր նահանգներում.

  • AFS-USA, Inc. (AFS)
  • Academic Year in America (AYA/AIFS)
  • American Councils (AC)
  • Aspect Foundation (Aspect)
  • ASSE International Student Exchange Program (ASSE)
  • AYUSA International (AYUSA)
  • Center for Cultural Interchange (CCI)
  • Council on International Educational Exchange (CIEE)
  • Program of Academic Exchange (PAX)
  • Pacific Intercultural Exchange-USA, Inc. (PIE)
  • World Link
  • WorldWise Exchange Services (WWES)

Երբ և ինչպես կարելի է դիմել

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների ներկայացուցիչները կայցելեն 11 ԱՊՀ երկրների մարզկենտրոնները և ինքնավար հանրապետությունները քննություններն անցկացնելու համար: Բոլոր այն դիմորդները, ովքեր համապատասխանում են ծրագրի պահանջներին (տես` ովքեր կարող են մասնակցել ծրագրին և ովքեր` ոչ) գրացվելու համար պետք է նշված ժամին ներկայանան քննական կենտրոն` իրենց հետ բերելով ծննդյան վկայական (միայն բնօրինակը), վերջին վեց ամիսների ընթացքում նկարված 3x4 չափսի մեկ լուսանկար և գրիչ: Քննության տեղը հնարավորինս շտապ կտեղեկացվի մամուլով, կհայտարարվի հեռուստատեսությամբ և ռադիոյով: FLEX ծրագրի ներկայացուցիչները տվյալ շրջանի գրեթե բոլոր դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին նախապես տեղեկացնում են մրցույթի գրանցման մասին: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Ամերիկյան խուրհուրդներ գրասենյակ (37410) 560045 կամ այցելել այս կայքի Ինչպես դիմել FLEX ծրագրին բաժինը: Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք նաև` 2009-10 FLEX Flyer Eng., 2009-10 FLEX Flyer Arm.

Ինչ ձեռքբերումներ կունենամ փոխանակման փորձից և որոնք են հնարավոր բացասական կողմերը:

FLEX ծրագիրն աշակերտներին հնարավորություն է տալիս ծանոթանալ ԱՄՆ-ի ժողովրդին և մշակույթին: FLEX ծրագրի հաղթողները նաև հանդես են գալիս որպես իրենց երկրի դեսպաններ, ովքեր ամերիկացիներին սովորեցնում են Եվրասիայի երկրների ժողովուրդների և մշակույթների պատմությունը: Աշակերտներն այլ մշակույթների հանդեպ ձեռք են բերում հարգանք և զգայունություն, հասունանում, ձեռք բերում անկախության զգացում և աշխատանքային և կենսական մեծ փորձ: Աշակերտներն ամուր կապեր են հաստատում ամերիկյան հյուրընկալ ընտանիքների և համայնքների հետ` ստեղծելով այնպիսի հարաբերություններ, որ հաճախ տևում են մինչև կյանքի վերջ: Վերադարձից հետո բազմաթիվ շրջանավարտներ հաճախում են հեղինակավոր համալսարաններ: Հետագայում նրանք գտնում են հետաքրքիր աշխատանքներ, որտեղ օգտագործում են այն բոլոր ունակություններն ու հմտությունները, որոնք ձեռք են բերել Միացյալ Նահանգներում ապրելու ընթացքում:

Որոնք են հնարավոր բացասական կողմերը

Աշակերտները, ովքեր հետաքրքրվում են այս ծրագրով, պետք է հաշվի առնեն ծրագրի հնարավոր բացասական կողմերը.

  • հնարավոր է, որ Դուք չհասցնեք ժամանակին վերադառնալ հայրենիք` մասնակցելու համալսարանի/ինստիտուտի ընդունելության քննություններին
  • Ձեր համալսարանը կամ ինստիտուտը կարող են տարկետում չձևակերպել, եթե Դուք արդեն ընդունվել եք
  • հնարավոր է, որ Դուք ժամանակին չվերադառնաք` դպրոցի ավարտական քննությունները հանձնելու համար, որի փոխարեն ստիպված կլինեք էքստեռն քննություններ հանձնել
  • հնարավոր է, որ Ձեր երկիրը պահանջի ծառայել բանակում Ձեր վերադարձից հետո
  • հնարավոր է, որ Դուք ստիպված լինեք կրկնել ակադեմիական տարին Ձեր դպրոցում
  • հնարավոր է, որ Ձեր երկրի դպրոցում ի վիճակի չլինեք ստանալու ոսկե մեդալ
  • չնայած աշակերտներն ԱՄՆ-ում մասնակցում են ակադեմիական ծրագրի, սակայն դպրոցական կրթակարգը էապես տարբերվում է Ձեր իսկ երկրի դպրոցների կրթակարգից, և Դուք չեք սովորի նույն առարկայական նյութը: