English Հայերեն

ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ


 
 
 
Կրթական խորհրդատվական կենտրոնը (ԿԽԿ) Երևանում ողջունում է բոլորին, ովքեր հետաքրքրված են Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրենց կրթությունը շարունակելու և գիտահետազոտական աշխատանքներ վարելու հնարավորությամբ` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով բարձրագույն կրթությանը և հետդոկտորական գիտահետազոտական աշխատանք վարելու հնարավորություններին: Կենտրոնը պատկանում է Կրթական խորհրդատվական կենտրոնների ցանցին` լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կրթության և մշակութային գործերի բաժնի անդամ, և տրամադրում է ճշգրիտ, բազմակողմանի և անկողմնակալ տեղեկություն Միացյալ Նահանգներում ուսանելու հնարավորությունների վերաբերյալ: Կենտրոնը բաց է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:00-16:00-ը յուրաքանչյուրի համար` անկախ տարիքից ու կրթությունից:
 
Երևանի ԿԽԿ-ն Հայաստանում հիմնադրվել է 1992թ.: Կենտրոնը ղեկավարվում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից: Տարեկան ավելի քան 15.000 ուսանողներ օգտվում են կենտրոնի ծառայություններից:
 
 
                                              
                                                               Դասախոսություն
                                 Ինչպես գրել նպատակների հիմնավորում -շարադրություն
 
Ամերիկյան խորհուրդները ղեկավարում է 17 EducatinUSA Խորհրդատվական կենտրոններ Եվրասիայում:

Վիրտուալ խորհրդատվական գրասենյակը, որը ԿԽԿ-ների ցանցի նախագծերից է, առաջարկում է վիրտուալ խորհրդատվություն:

Կրթական Խորհրդատվական կենտրոնը Երևանում ունի գրադարան` տպագիր, աուդիո-վիդեո և CD-ROM ռեսուրսներով (ներառյալ ստանդարտացված թեստերի պատրաստման համար անհրաժեշտ նյութեր): Կազմակերպվում են դասախոսություններ, քննարկումներ, տրվում խորհրդատվական ծառայություն: Ի հավելումն նշված ռեսուրսների` կենտրոնն առաջարկում է ինտերնետից օգտվելու ծառայություն, փորձնական թեստերի անցկացում համակարգչի միջոցով և խմբային թեմատիկ քննարկումներ:

Ամեն տարի կազմակերպվում են նաև հատուկ միջոցառումներ: Երևանի ԿԽԿ-ն հոկտեմբերին կազմակերպում է կրթական տեղեկատվական ցուցահանդես, հուլիսին` միջոցառում` "Կողմնորոշում մեկնելուց առաջ" այն ուսանողների համար, ովքեր ինքնուրույն, անհատական դիմելու եղանակով ընդունվել են համալսարաններ և քոլեջներ Միացյալ Նահանգներում: Ամեն տարի նոյեմբերին Երևանի ԿԽԿ-ն տոնում է Միջազգային կրթության շաբաթը` ներկայացնելով մի շարք միջոցառումներ:

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության մասին տեղեկություն ստանալու համար սեղմեք այստեղ