- ՖԼԵՔՍ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
- JFDP ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ
- ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
- AUBG Ամերիկյան Համալսարան Բուլղարիայում
Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիր (JFDP) մրցույթը հովանավորում է ԱՄՆ-ի կառավառությունը` հանձինս ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժնի: Գրեթե ամեն տարի ԱՄՆ-ի կոնգրեսը միջոցներ է տրամադրում այս ծրագիրն անցկացնելու համար և ծրագրի ֆինանսավորումը վերահսկում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը:
ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում JFDP մասնակիցները հաճախում են դասերի, մասնակցում են գիտաժողովների, ինչպես նաև հրավիրվում են դասախոսելու կամ համադասախոսելու համալսարաններում: Ծրագրի ավարտից հետո մասնագետներին գիտական աստիճան չի շնորհվում: Ծրագրի բոլոր մասնակիցները պարտավորվում են վերադառնալ իրենց երկրները:
Յուրաքանչյուր JFDP մասնակից հինգ (5) ամիս (հունվարից մինչև մայիսի վերջը) անցկացնում է ԱՄՆ-ում: Ամերիկյան խորհուրդները ծրագրի մասնակիցներին տեղավորում է ԱՄՆ-ի հյուրընկալող համալսարաններում, ինչպես նաև աջակցում է նրանց ԱՄՆ-ում գտնվելու ամբողջ ընթացքում:
JFDP կրթաթոշակը տրամադրում է ճանապարհածախս, առողջության ապահովում, կրթաթոշակ (ապրելավարձ, առօրյա ծախսեր և այլն), միջոցներ մասնագիտական նյութերի և վերապատրաստման համար: Կրթական և մշակութային գործերի բաժինը և Ամերիկյան խորհուրդները շարունակում են միջոցառումներ հովանավորել և իրականացնել JFDP շրջանավարտների համար նաև ԱՄՆ-ում ծրագիրն ավարտելուց հետո:
Ծրագրի վերջնաժամկետն է՝ 9-ը հուլիսի, 2010թ.