English Հայերեն

Հիմնական


Ամերիկյան խորհուրդների գրասենյակը կրկին հայտարարում է Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի մրցույթի սկիզբը
(սեղմեք այստեղ 2010-11թթ. մրցույթի ծրագրի հայցադիմումի ձեւը ներբեռնելու համար) :




Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ
ACTR/ACCELS-ը շահույթ չհետապնդող միջազգային կրթական կազմակերպություն է, որը խորապես համոզված է, որ կրթությունը հիմնարար դեր ունի անհատների, հաստատությունների և հասարակության դրական փոփոխությունների մեջ: Կառուցվելով տարածաշրջանային փորձագիտության և զարգացման երեք տասնամյակների փորձի հիման վրա` Ամերիկյան խորհուրդները կատարելագործում է կրթությունն ու հետազոտությունն ամբողջ աշխարհում միջազգային ծրագրերի միջոցով` ապահովելով գլոբալ հեռանկարներ, որոնք անհրաժեշտ են ուսումնական և մասնագիտական գերազանցության հասնելու համար:

Համագործակցելով գործընկներների հետ ամբողջ աշխարհում` մեր կազմակերպության մասնագետների նվիրված թիմը մշակում և իրականացնում է նորարարական և արդյունավետ ծրագրեր, որոնք արձագանքում են այն երկրների հասարակության մշակույթին և կարիքներին, որտեղ մենք գործում ենք:

Հիմնադրվելով 1974թ.-ին որպես լեզվի և երկրագիտության մասնագետների ասոցիացիա` Ամերիկյան խորհուրդներն իր գործունեությունը բևեռել է կրթական փոխանակման ծրագրերի, մասնագիտական վերապատրաստման, հեռահար ուսումնառության, ուսումնական պլանների ու թեստերի մշակման վրա, ինչպես նաև տեխնիկական աջակցության, հետազոտության, գնահատման և կառույցների ստեղծման տրամադրմանը: